Ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում

Դեռես ձևավորման օրվանից էր ակնհայտ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման հերթական օբյեկտն է դառնալու և ծառայելու է ոչ թե ընտրողների ու երկրի, այլ բացառապես իր անձնական շահերին։ Ինչպես ժամանակին երկիրն էր ծառայեցնում իր ու իր ընտանիքի անձնական շահերին։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Լևոն Քոչարյանը, որն այժմ կալանքի տակ է, այսօր պատգամավորական մանդատ ստացավ։  Որպեսզի «ոսկե տղան» պատգամավորական մանդատ ստանար՝ ավելի վաղ «Հայաստան» դաշինիքի համամասնական ցուցակի երեք թեկնածու հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

Հայերին բնորոշ հայտնի խոսք կա՝ «Ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում»։ Քոչարյանն էլ՝ ինչ անում է երեխայի համար է անում, ուղղակի նա իր երեխայի համար արածը փաթեթավորում է ռազմահայրենասիրական պաթոսով։ Ուրիշների երեխաները զրահաբաճկոնով ու սաղավարտով են պաշտպանվում, իսկ իր երեխան՝ պատգամավորական մանդատով։

Կառավարման տարիներին զենքը, սաղավարտն ու զրահաբաճկոնը տալիս էր ուրիշների երեխաներին, իսկ սեփական երեխային տալիս էր երկրի հարստությունը, բիզնեսները, մենաշնորհները։ Քոչարյանը նույն տրամաբանութամբ էլ այսօր է առաջ շարժվում։ Հանուն իր անձնական ամբիցիաների՝ փողոց է հանում մարդկանց, սակայն պատգամավորական մանդատով պաշտպանում է որդուն։ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի հարգում ոչ միայն իր համակիրներին, որոնց արդեն 3-4 տարի փողոցներով զբոսանքի հանում, այլ նույնիսկ քաղաքական թիմի անդամներին, որոնց մատի մեկ շարժումով դուրս է շպրտում պատգամավորական թեկնածուների ցուցակից։

Հեղինակ՝ Լևոն Սեդրակյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քոչարյանի որդին մանդատ ստացավ

Հաջորդը

Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կալանավորման պատճառը․ ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Անտարկտիդայում էքստրեմալ ցրտեր են գրանցվում

2023 թվականին Անտարկտիդայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել, չնայած այն հանգամանքին, որ տարին եղել է ռեկորդային ամենաշոգը։ Այս…
Դիտել

ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են  շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար…
Դիտել

ԱԺ նախագահի լիազորությունների կատարման մասին հայտարարություն

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share