Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային  հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Քննչական, վարութային մեծածավալ գործողություններ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համագործակցությամբ համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու նշված զանգվածային անկարգությունների բոլոր հանգամանքները։

Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին մասնակիցների կողմից հրապարակային կոչեր են հնչեցվել՝ անկարգություններ իրականացնելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։ Չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված օրինական պահանջին՝ նրանք կազմակերպված կերպով սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնց զուգահեռ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին սկսել են հարվածներ հասցնել ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ նրանց և Կառավարության շենքի ուղղությամբ նետել կազմակերպված ձևով, պայուսակներով նախապես հավաքի վայր բերված և անկարգությունների մասնակիցներին բաժանված մեծաքանակ քարեր, տարբեր չափերի երկաթի կտորներ, այդ թվում նաև՝ հրապարակի ծառերի բները հանգուցող երկաթի կոնստուկցիաները։

Զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 3 ոստիկան և 6 քաղաքացի, որոնք բուժօգնության են դիմել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։

Զանգվածային անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, որոնցից 2-ը՝ անչափահասներ, 1-ը՝ այլ երկրի քաղաքացի, 9-ը՝ Արցախի, մյուսները՝ Հայաստանի բնակիչներ։ Ձերբակալվածներից 6-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտվածներ են։

Եվս մեկ մասնակից՝ բազմաթիվ գողությունների համար նախկինում դատապարտված, Հանրապետության Հրապարակից ձերբակալվել է՝ երկու դանակ կրելու կասկածանքով։

Դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են մեծաքանակ քարեր, շշեր, երկաթի կտորներ, ապակու կտորներ, այլ իրեր։

Ստացվել և ուսումնասիրվել են տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արձանագրվել և անհատականացվել են ինչպես զանգվածային անկարգություններին մասնակցող կոնկրետ անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները, այնպես էլ՝ ոստիկանական պատնեշի ուղղությամբ հարձակումից առաջ և դրա ընթացքում հավաքի կոնկրետ մասնակիցների կողմից բռնություններ, զանգվածային անկարգություններ իրականացնելուն ուղղված կոչեր հնչեցնելը։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

 Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԼՂ-ում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա. Պեսկով

Հաջորդը

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան, տեխնիկական հարցեր են մնացել. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ՆԳՆ-ն ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի…
Դիտել

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերել

Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի…
Դիտել

ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց ստանձնած առաքելությունը. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։  Մանրամասները տեսանյութում.

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share