ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի եղել. Նիկոլ Փաշինյան

«Այս իրադրության հետ կապված միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակն այն է, որ զարմացած են, թե ինչպես կարող է այնպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100.000 բռնի տեղահանված փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի հոգալ նրանց առնվազն կարճաժամկետ ու, նաև, միջնաժամկետ կարիքները։ Նրանք չեն հիշում աշխարհում նախադեպ, որ որևէ երկիր մտնի 100.000 բռնի տեղահանված, և, այդ երկրի փողոցներում քայլելիս, այդ երևույթը, որպես հումանիտար ճգնաժամ, չերևա»,- կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե իրենց իշխանությունը կառավարչական հմտություններ չունի։

Նա նաև ասել է, որ ի սկզբանե կառավարությունը չի ունեցել նման պլան. «ԼՂ-ի հայաթափումը երբեք մեր պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ՝ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ օրակարգում չի եղել։ Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ եթե ԼՂ-ից տեղահանվածները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, արվելու է ամեն ինչ, որպեսզի նրանք մնան Հայաստանում. «Մենք նույնպիսի գորովանքով ենք վերաբերվում ԼՂ մեր քույրերի և եղբայրների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում, և այս հանգամանքը ես ուզում եմ հատուկ ընդգծել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը հստակ հայտարարեց որ Հայաստանն իր կողմնորոշումը չի փոխում. Լավրով

Հաջորդը

Գազայի հատվածում էլեկտրականություն կամ ջուր չի լինի, քանի դեռ առևանգված իսրայելցիները չեն վերադառնա տուն

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ ներկայացնելով ՀՀ ժողովրդի ազգային արժեքները․ «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն…
Դիտել

Արցախից 14 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 1-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային…
Դիտել

Ոչ մի ռուս քարոզիչ չի կարող խոսել Ֆրանսիայի հայերի անունից. Րաֆֆի Փափազյան

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը նոր հարցազրույց է տվել AlphaNews-ին և կրկին կոչ արել տապալել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share