Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը,կա երեք զոհ

Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում:

Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:
Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։
Լոռի մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ, սակայն դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրանքային ճանապարհներ, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, որոնք անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի խորհրդակցություն: Մասնակցել են շտաբի պետ, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, մարզային փրկարարական վարչության պետն ու այլ պաշտոնատար անձինք։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով

Հաջորդը

17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ. ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար…
Դիտել

Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ…
Դիտել

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share