«Մարտական Եղբայրություն» միությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունի ոստիկանական բաժանմունքում կատարված պայթյունի հետ

«Մարտական Եղբայրություն» միությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունեն Նոր նորքի ոստիկանական բաժանմունքում կատարված պայթյունի հետ։

«Մարտական Եղբայրություն» միությունը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մարտական եղբայրությունը որևէ կազմակերպության հետ չունի համագործակցային հարաբերություններ և որևէ միջոցառում չի իրականացնում համատեղության սկզբունքով։

Մենք մեր միջոցառումների մասին իրազեկում ենք միաբանությանը պատկանող ֆեյսբուքյան,յութուբյան և տելեգրամյան ալիքների միջոցով։

Դեմ ենք բռնության խոսքին և քարոզին,գործում ենք ՀՀ օրենսդրության շրջանակների մեջ և հանդիսանում ենք օրինակելի քաղաքացիներ», – նշված է միության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտ 49 անձինք՝ «Մարտական Եղբայրություն» միության անդամները և աջակիցները, ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել էր ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում էր, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։

Այժմ ձերբակալված բոլոր 49 անձինք ազատ են արձակվել, քանի որ նրանց մոտից զենք և ռազմամթերք չի հայտնաբերվել։

Այս իրադարձություններին զուգահեռ այսօր ժամը 17։00-ի սահմաններում 3 քաղաքացի զինված փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Ավելի ուշ վնասազերծվել էր նաև երրորդ քաղաքացին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Մարտի 25-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն, իսկ 26-ի երեկոյան կվերսկսվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված…
Դիտել

Լոռու մարզում քամուց ծառեր են պոկվել

Դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share