Մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ պայուսակում ատրճանակ կար

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ Արմավիրի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Արտաքին զննությամբ նրա պայուսակում նկատվել է ատրճանակի նմանվող իր:

Կատարված ստուգումներով պարզվել է վարորդի ինքնությունը: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի 34-ամյա բնակիչը, զենք պահելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորման բալոններով, և ոսկեգույն մետաղյա շարիկներով երկու տուփ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական գործակցության հարցեր

Հաջորդը

Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազն այցելել է Գավառի մանկատուն՝ տեղում ծանոթացել իրավիճակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի…
Դիտել

Խախտումներ են հայտնաբերվել մայրաքաղաքի շինհրապարակներում

Փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ…
Դիտել

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպանին

2023 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մուհամմադին. տեղեկացրել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեն։ Ինչպես նշվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share