Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝  մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան

Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝  մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ «Սա շատ կարևոր բան է, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ և հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Կրոկուս»-ում զոհվածների թիվը հասել է 133-ի

Հաջորդը

Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ․ տեղեկատվական շտաբ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և…
Դիտել

Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին

«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել ԵՄ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share