ՄԻՊ-ը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։

Պաշտպանը Դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ 

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Հանդիպման շրջանակներում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։

Պաշտպանը նաև անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին։ Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:

Իր հերթին Էրիկ Դը Մույնքին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին, ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր

Հաջորդը

Արարատ Միրզոյանն Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարն ընդգծել է ԶՈՒ ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և…
Դիտել

Արցախից այսօր 5 հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդներ՝…
Դիտել

«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ…
Դիտել

Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գե­րում հաշվառված շարքային,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share