Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ

«Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ,

Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար:

Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երեւանի ավագանիում:

Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին: Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք:

Առջևում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երևանի, հանուն անկախ Հայաստանի: «Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին և իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը:

Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինպես ասացիք, այնպես էլ կանենք: Մեր նպատակը ձեզ ծառայելն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկ Մարությանն առաջարկում է իրեն ընտրել քաղաքապետ (տեսանյութ)

Հաջորդը

Արցախի ՊԲ-ն կրկին հերքում է Բաքվին

Առնչվող նյութեր
Դիտել

Քիմ Քարդաշյանը, ինստագրամյան իր էջում արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը

Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում գրել է, որ ավելի քան 100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել…
Դիտել

Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգում տեղադրված կրպակները

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող…
Դիտել

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային գործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային գործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը տեղի է…
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ի հարցով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share