Մխիթարյանը 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը

«Ինտերը» գեղեցիկ հաղթանակ տարավ միլանյան դերբիում և առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 33-րդ տուրի կենտրոնական խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ:

«Ինտերը» 20-րդ անգամ նվաճեց «Սկուդետոն», նախորդ անգամ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսին տիրացել էր 2020/2021 մրցաշրջանում:

Մխիթարյանի համար սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում: Նա 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հաղթեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից որևէ մեկում:

20-րդ դարում նման հաջողության էր հասել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը, որը 1982/1983 մրցաշրջանում «Նանտի» հետ նվաճել էր Ֆրանսիայի Լիգա 1-ի տիտղոսը:

Մխիթարյանը նախկինում հաղթել էր միայն Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններում: Երևանի «Փյունիկի» կազմում 5 անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն, Դոնեցկի «Շախտյորի» կազմում էլ երեք անգամ տիրացել էր Ուկրաինայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսին:

Մխիթարյանն «Ինտերի» հետ չորրորդ տիտղոսը նվաճեց, 2022/2023 մրցաշրջանում դարձել էր Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ այս մրցաշրջանում երկրորդ անգամ էր տիրացել Սուպերգավաթին:

Ընդհանուր առմամբ՝ հայ ֆուտբոլիստը 26-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև

Հաջորդը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

6 ամիս է Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ հանդես է եկել թվիթերյան գրառմամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը։ …
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ահազանգում է

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share