Նարկոզը տվել են ու վեց տարի մեզ փրթում են ռուսները․ Սասուն Միքայելյան

44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ-ն Հայաստանի սահմաններն է պահում. այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` նշելով, որ իրենք իրենց գործ են անում. «Այն ինչ սկսել է սպարապետը, մենք շարունակում ենք»։

Դիմելով ժողովրդին Միքայելյանն ասաց, որ աշխարհաքաղաքական իրավիճակում պետք է համախմբված լինենք, որպեսզի հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք։

Միքայելյանն անդրադարձավ Բաքվում գտնվող գերիներին նշելով, որ այսօր ԼՂ նախկին նախագահներy, ՊԲ նախկին հրամանատարը, նաև այլ անձինք գերեվարված են. «Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այսօր այնտեղ այն անձիք են, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին. պարզ ասեմ»։

ԵԿՄ նախագահը հարց է բարձրացնում՝ ռուսները մի՞թե չէին կարող նրանց Հայաստան բերել. «Ես իմ տեսանկյունից եմ խոսում՝ որպես Սասուն Միքայելյան։ Եվ այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, մենք լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ Նարկոզը տվել են ու վեց տարի մեզ փրթում են ռուսները: Դա էլ ձեզ պարզ ապացույց, որ մեր երկրի երեք նախագահները գերեվարված են թշնամու կողմից և այդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են: Խաղաղապահ ուժերն ի՞նչ պետք է անեն, սահման է, եթե հայն անցնի էն կողմ, պետք է խփեն, եթե թուրքն անցնի, պետք է խփեն», – ասաց Սասուն Միքայելյանը:  
 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին

Հաջորդը

ԳՇ պետը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը Արցախի ԱԺ նախագահի պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից

Հոկտեմբերի 13-ին Երևանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության…
Դիտել

Արցախի Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել Արցախի Հանրապետության պետական նախարար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share