ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և անհիմն չթիրախավորել ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայությանը՝ Ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Լրատվական կայքերից մեկը հրապարակմամբ է հանդես եկել, որում նշված է, թե, իբր «տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց»՝ ենթադրելով, որ ոստիկանությունը պատրաստվում է բիրտ ուժ կիրառել ցուցարարների դեմ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միրզոյանը Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ

Հաջորդը

Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Իրաքի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ…
Դիտել

Երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն. վարչապետը շնորհավորել է Նաթանյահուին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անկախության 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.…
Դիտել

Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների…
Դիտել

Հայաստանում ԵՄ առաքելությունը 1500 պարեկություն է իրականացրել

ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է հայ-ադրբեջանական սահմանին իրականացված 1500-րդ պարեկությունը։ «Այսօր Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը նշում է 1500-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share