Որոշ շրջանակներ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ 

«Այս գրեթե 5 ամիսը ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին․ եթե նայենք այս ժամանակահատվածին, կտեսնենք, որ որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և ամեն ինչ անում են իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար», – ասել է Բայրամովը։ 

Բայրամովը նաև վերստին քննադատել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների այցը սահման, լարվածության բացակայության պայմաններում նպաստել են հարցը օրակարգում պահելուն և այն որպես լարվածություն ներկայացնելուն։ «Դրա օրինակն այս առաքելության վերահսկողական գոտուց ադրբեջանական սահմանի խախտումն էր, այնուհետ, առանց պատճառի, դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը», – հավելել է Բայրամովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2027թ. ԱԱ նախընտրական առաջին փուլում հաղթեց Ալբանիային

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա 5-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման…
Դիտել

Հաշվապահը մեղադրվում է պետբյուջեի և բարեգործական միջոցներից մանկատանը տրամադրված գումարը հափշտակելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես…
Դիտել

Մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել սահմանադրության նախագծի 30%–ը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ նշելով, որ մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բացառիկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share