Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի զինված հարձակման գործով մեղադրյալներից 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ

Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս.Հ.-ի և Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։

Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված է վերջինիս ձերբակալելու որոշում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց

Հաջորդը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Սպասվում են տեղումներ. Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Ուշադրություն Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում…
Դիտել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից…
Դիտել

ՄԻՊ-ը մի շարք խախտումներ է արձանագրել «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի…
Դիտել

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը

Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share