Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:

«Նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել» – ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։

Ոստիկանության տվյալներով՝ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։

Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՊՀ-ում տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հաջորդը

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի․ Պապոյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև հունիսի 6-ը տեղեկատվություն տրամադրել հայ զինծառայողների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա…
Դիտել

ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագիծը

Ազգային ժողովը ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների…
Դիտել

ԱՄՆ-ն Հայաստանի մեդիաոլորտում 17.3 մլն դոլարի ներդրում կիրականացնի

Ս․թ․ մայիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share