Ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի տարածքը․ Արմեն Գրիգորյան

Այսօր նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացել է  «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը:

« Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք Բրյուսելում եռակողմ հանդիպմանը: Առաջնորդների մակարդակով կար պլանավորված հանդիպում հոկտեմբերի վերջին: Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել գալ այդ հանդիպմանը, բայց ցավոք այդ հանդիպումը տեղի չի ունեցել, մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի և պատրաստ ենք գալ խաղաղության»-, ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովին:

Նա նաև կարևորեց, որ 2021 թվականի ընտրություններին եկել են խաղաղության օրակարգով և խաղաղության հաստատման համար մանդատ են ստացել:

«Մենք պատրաստ ենք խաղաղության: Ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի տարածքը, ապաշրջափակումը տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա՝ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության»,- ասաց Արմեն Գրիգորյանը :

ՀՀ-ն այս օրակարգով պատրաստ է շարունակել բանակցությունները և դրանք ավարտինն հասցնել, լուծել բոլոր հումանիտար խնդիրները, բոլոր գերիներին վերադարձնել, գնալ Բրյուսել և կնքել խաղաղության պայմանագիր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության 6 րդ համաժողով»-ի բացման արարողությանը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Առնչվող նյութեր
Դիտել

«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում

Այսօր, մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ…
Դիտել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորություն կունենան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը…
Դիտել

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share