ՊԵԿ հյուսիսային մաքսատանը ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար ցանկանում է դարձնել 5000 դրամ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է ՊԵԿ հյուսիսային մաքսատանը պահվող ներկրված մեքենաների կայանման գումարը 1 օրվա համար 1600 դրամի փոխարեն դարձնել 5000 դրամ։

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ Գյումրիում օրական մինչև 500 մեքենա կարող են մաքսազերծել, այսօր ամեն օր մոտ 160 մեքենա է ներմուծվում Հայաստան, բայց օրական կտրվածքով 130-ն է ներկայացվում մաքսազերծման․ «Տարբերությունը բերում է մեքենաների կուտակմանը։ Սա է մեր նախագծի նպատակը, որպեսզի կուտակում չլինի… Մենք այսօր հնարավորություն ունենք սպասարկել, դիմողները չեն գալիս, իրենց ձեռք է տալիս, որպես «ստայանկա», այնտեղ մեքենան կանգնեցնեն»,- մանրամասնել է նա։ 

Ըստ նրա՝ մեքենա ներկրողներին շատ ավելի ձեռք է տալիս, որ այն կանգնի, քան ներկայացնեն մաքսային ձևակերպման. «Ներմուծողը եթե այդ մեքենան բերել է օտարելու համար, քանի դեռ չի գտել իր գնորդին, մեքենաները կայանում է այնտեղ։ Կայանման տուրքը բարձրացնելով՝ մենք շահագրգռելու ենք, որ մաքսային ձևակերպման ներկայացնեն մեքենան․ մենք սպասարկելու հնարավորություն ունենք։ Նախագծով առաջարկվող կարգավորումն իր նպատակին ծառայելու է»,- ասել է նա։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ նշել է․ «Քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաներ են բերում ոչ թե սեփական կարիքների, այլ վերավաճառելու նպատակով, այդ մարդկանց ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել՝ մինչև գնորդ կհայտնվի, և միանգամից, գործարք կատարելու ժամանակ, մաքսազերծել։ Այդ ողջ ընթացքում մեքենան թողնում են Գյումրիի մաքսատան տարածքում, քանի որ վճարը համեմատաբար էժան է»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը․ Օզբիլիս (տեսանյութ)

Հաջորդը

Դեկտեմբերի 12-ին, 13-ին սպասվում է կարճատև անձրև

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։ «Ցավով տեղեկացանք…
Դիտել

Երևանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Բաքվի նամակին

Շրջակա միջավայրի նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը․ «Ի պատասխան ձեր՝ 2023թ․ հուլիսի 7-ի գրության,…
Դիտել

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Հայաքվե» նախաձեռնության օրենսդրական առաջարկը։ Ըստ այդմ, առաջարկվում է քրեականացնել ԼՂ ինքնորոշման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share