Պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է սովորել՝ ինչ է նշանակում պետություն զարգացնել, պետություն պահպանել, և պետություն՝ ընդհանրապես․

«Պետք է քաղաքական արձանագրումներ անել՝ առերեսվելու իրականության հետ։ Հարգելի մեր գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ. մենք պետք է արձանագրենք, որ պետք է սովորենք դպրոց կառուցել, սովորենք դպրոց ունենալ, դպրոց պահպանել, առողջապահական հիմնարկ կառուցել, ճանապարհ կառուցել»,- նշել է նա։ 

Ըստ վարչապետի՝ փաստն այն է, որ այսօր այդ ամենը չգիտենք ու ամեն օր առերեսվում ենք դրա հետ. «Էն ժամանակ մեզ թվում էր՝ փող լինի, բոլոր հարցերը կլուծենք, բայց հիմա փող ունենք՝ չենք կարողանում անհրաժեշտ մակարդակով դպրոց, առողջապահական հիմնարկ և, առհասարակ, որևէ բան կառուցել»։ 

Ըստ նրա՝ երբ մարդիկ կենտրոնանում են կառուցելու վրա, այդ ժամանակ թերություններն ի հայտ են գալիս։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հարց է տվել, թե ումից պետք է սովորեն. «Իմ կարծիքով՝ պետք է սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից, մրցակիցներից, որոնք ավելի գրագետ են, ուժեղ, աշխատում են ավելի բարդ շրջանում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Երևանում՝ 10 -15սմ

Հաջորդը

Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում կմնա ևս 4 ամիս

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է լիբանանահայ համայնքի խնդիրները

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի…
Դիտել

Ընտրությունները թակարդ են․ Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)

Այն կարծիքին եմ, որ ընտրությունները թակարդ են, հասարակությանը ավելի կարեւոր խնդիրներից շեղելու համար։ Այս տեսակետի հեղինակը «Արկադի Տեր-Թադևոսյանի…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են․Նորիկ Նորիկյան

Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են…
Դիտել

Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share