Քաղաքական հեթանոսներ եք․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմադիրներին անվանել է քաղաքական հեթանոսներ։

«Հարգելի գործընկերներ, դուք քաղաքական հեթանոսներ եք: Գիտե՞ք՝ ինչու․ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, որը կոչվում է ժողովրդավարություն: Դուք, որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր գողապետություն, և ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ:

Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո եք փորձում Հայաստանում իշխանություն զավթել:

Դուք քաղաքական հեթանոս եք և փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որպեսզի վերադառնաք գողապետությանը, բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա, և անցյալին վերադարձն անհնար է»,- ասել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի ողբերգական մահվան լուրը. Սուրեն Պապիկյան

Հաջորդը

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն շարունակում է ագրեսիան. Արցախի պետնախարար

Արդեն 102-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է. առցանց ասուլիս են անցկացրել Արցախի պաշտոնյաները: Արցախի պետական նախարար…
Դիտել

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ,…
Դիտել

Ճապոնիան արգելափակել է ռազմական երկակի օգտագործման ապրանքների ներկրումը Ռուսաստան

Ճապոնիայի իշխանությունները ընդլայնել են Ռուսաստանի դեմ արտահանման պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Դրանցում ներառված են ավիացիայի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share