Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը. Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր։

Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացան ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր:

Մարզական սամբոյի 71 կգ քաշայինների եզրափակչում Արամ Աղաջանյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ռամեդ Գուկևի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականին լարված գոտեմարտում: Աղաջանյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել ճապոնացի, բելգիացի և FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ:

Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակչում Վահրամ Գրիգորյանը զիջել է դարձյալ FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին և բավարարվել արծաթե մեդալով:

88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժալամբեկ Ասիմբեկովին և բավարարվել բրոնզե մեդալով:

Հիշեցնենք՝ մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ քաշային կարգ) Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Կենտրոն․Երևանը խոշորացույցի տակ» լուսանկարների ցուցահանդես-մրցույթի արդյունքներով

Հաջորդը

Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին

Առնչվող նյութեր
Դիտել

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր շահագործման է հանձնվել «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապերտեզի»-ի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն…
Դիտել

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և ԼՂ-ում

Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ oգոստոսի 23-ին տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին)…
Դիտել

Ռուսաստանում տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է շաբաթ օրը ՌԴ-ում ռազմական ապստամբության փորձին։ Նրա խոսքով, Ռուսաստանում «Վագների» շուրջը տեղի ունեցողը իրենց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share