Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակը

Նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։

Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ.Տղեմալաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում, և շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանը աջակցելու համար։

Միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցի սան Ալեքս Հակոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

Հաջորդը

Վաղվանից կրկին արև

Առնչվող նյութեր
Դիտել

Թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի…
Դիտել

Բագրատ սրբազան վաղուց արդեն չկա, կա ընդամենը Վազգեն անունով ակտիվիստ․ Տարոն Չախոյան

Սքեմի տակ քողարկված Վազգեն Գալստանյանը երեսով է տալիս մարդկանց, որ ժամանակին համբուրել են իր աջը; Այս մասին Ֆեյսբուքում…
Դիտել

Նոր հնարավորություններ «Ջրվեժ» անտառպարկի համար․ եռակողմ համաձայնագիր է կնքվել

ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում երեք կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, որով ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share