Վաղը կեսօրից հետո սպասվում են տեղումներ

Դեկտեմբերի 23-ին և 24-ին՝ կեսօրից հետո դեպի երեկո, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Երևանում այսօր կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ։

Դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 23-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին՝ նաև մերկասառույց։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը՝ ևս 4-6 աստիճանով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջին անգամ հայկական կինոն Օսկարի shortlist-ում

Հաջորդը

Ապուշություն, հիմարություն և սուտ է․ Ալեն Սիմոնյանը արտահերթ ընտրությունների լուրի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի…
Դիտել

Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը…
Դիտել

 «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է 4.4 միլիարդ դրամով պակաս

Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր…
Դիտել

Արմեն Գրիգորյանը մեկնելու է Վաշինգտոն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Այցի ընթացքում նախատեսված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share