Վահան Քերոբյանը կգտնվի տնային կալանքի տակ

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի համար որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով. հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նաև նախկին նախարարին։ Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաև նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որը ևս տնային կալանքի տակ է։

Դատարանի որոշմամբ, Քերոբյանին արգելված է հեռախոսային խոսակցությունները՝ բացառությամբ շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմինների կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում։ Նրան արգելված է նաև նամակագրությունը, հաղորդակցության այլ ձևերից օգտվելը։

Վահան Քերոբյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք կբողոքարկեն որոշումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների. Պատրուշև

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. կան բազմաթիվ զոհեր

Գիշերը Թուրքիայում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կան բազմաթիվ զոհեր։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայում ավերվել է շուրջ…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում…
Դիտել

Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի վերանորոգումը

Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի (հիմնական ճանապարհ՝ կմ0+000 – կմ4+370 և մուտքեր ու իջատեղեր) վերականգնումը։…
Դիտել

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։Գնացքներն աշխատում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share