Վահե Բաղումյանի աշնանային ներկապնակը

Գեղանկարիչ Վահե Բաղումյանը օրերս ներկայացավ իր անհատական ցուցահանդես-վաճառքով ` «Աշնան խոհեր» խորագրով։  Բնության պատկերները վառ ու տաք  գույները ներկայացնելով կտավների վրա, ցույց տվեց վրձնահարվածով ընդգծած ոճը, առանձնահատուկ  մոտեցումը հայկական բնապատկերներին։

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն աշնան, այլև տարբեր եղանակների բնապատկերներ.

«Չնայած նկարներից մի քանիսում ձմեռ  է, սակայն բոլոր կտավներում փորձել եմ աշնանային արևի ջերմությունը ներառել»,- նշում է Վահեն։ Նրա ցուցահանդեսների թեմատիկան այսքանով չի սահմանափակվել։ Երբ մասնակցել է  քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմներին, դրանցից հետո հանդես է եկել զարթոնքի ու նոր կյանքի  գաղափարակիր  ցուցահանդեսներով, որոնք նվիրված են եղել հայ զինվորներին։

«Անգամ պատերազմը չի խանգարել նրա ստեղծագործ մտքին արարելու նոր կտավներ, և այդքանից հետո չի կորցրել գեղեցիկը տեսնելու և պատկերելու շնորհը»- նշում է  Վահեի ուսուցիչ՝ Հրանտ Թադևոսյանը։

Կտավներում արտացոլված է նկարչի ու բնության անկեղծ զրույցը, աշնանային հարուստ  ներկապնակը։ 48 աշխատանքներից յուրաքանչյուրում մարդիկ կգտնեն իրենց նախընտրելի եղանակը, գույնը և տրամադրությունը՝ այցելելով «Փյունիկ» Զարգացման կենտրոնի ցուցասրահ։ Այն բաց է  ամեն օր մինչև նոյեմբերի 25-ը` ժամը 20:30։

 Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել Աբովյան 10 հասցեում գտնվող գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ․ դատախազություն

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Իրաքի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոչին արդեն միացել է 200-ից ավելի կազմակերպություն

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին արդեն միացել են 200-ից ավելի կազմակերպություններ 2023 թվականի…
Դիտել

Արցախում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման…
Դիտել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ «Այցի…
Դիտել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 16։00 դրությամբ, Ճամբարակի, Վանաձորի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում, Սարավանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share