Խոջալուի դեպքերի ժամանակ քանի՞ ադրբեջանցի է սպանվել. Վահրամ Աթանեսյան

Խոջալուի դեպքերի ժամանակ քանի՞ ադրբեջանցի է սպանվել։ Փորձենք պարզել. Վահրամ Աթանեսյան, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր։

«1992թ. փետրվարի 26-ին «Ազերինֆորմ» պետական գործակալությունը հայտնել է, որ «Խոջալուում մարտերը շարունակվում են, կա երկու զոհ»։ Քրգործով որպես վկա հարցաքննված՝ գործակալության գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովն ասել է, որ տեղեկատվության աղբյուրը նախագահ Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաեւն էր: Վեջինս իր հերթին հղել է պետական քարտուղար Միդաթ Աբասովին: Նա համեմատաբար բարեխիղճ է գտնվել եւ քննությանը հայտնել է, որ 1992թ. փետրվարի 26-ին, երբ ինքը նախագահ Մութալիբովի մոտ խորհրդակցության էր, Շուշիից իրեն կառավարական կապի մոտ է կանչել Ռահիմ Գազիեւը եւ հայտնել, որ ադրբեջանական ուժերը վերագրավել են Խոջալուն, կա երկու զոհ:

Փետրվարի 27-ին «Ազերինֆորմը» ներողություն է խնդրել նախորդ օրվա լուրի համար եւ հայտնել, որ Խոջալուում կա «100 սպանված»։ Նույն օրը Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովը Աղդամում հարցազրույց է տվել հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւին եւ հստակ հայտարարել, որ «զոհվել է 1000 մարդ»։

Մարտի 2-ին օտարերկրացի լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաևը նշել է զոհվածների 1432 թիվը: Իսկ Ադրբեջանի ժողճակատի գրասենյակը տարածել է զոհվածների 1600 թիվը: Քրեական գործում առկա է սույն պաշտոնական փաստաթուղթը. «Խոջալուի դեպքի ժամանակ մեր միավորման փորձագետների կողմից դատաբժշկական զննության է ենթարկվել 181 դիակ: Այդ դիակներից 130-ը տղամարդու է, 51-ը՝ կնոջ: Զննության ենթարկված դիակներից 13-ը երեխայի է: Բեկորային վերքերից մահացել է 20 մարդ, 151-ը՝ հրազենային վերքից, 10-ը՝ բութ գործիքի հարվածից: Ստորագրված է՝ Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ, պրոֆ. Ռ. Մ. Յուսիֆով»: Ահա Խոջալուի սպանված մարդկանց իրական թիվը: Ընդ որում, Բաքուն երբեք չի բացահայտել, թե սպանվածներից քանի՞սն է եղել զինվորական, ՆԳՆ եւ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից»,- գրել է Վահրամ Աթանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի Ֆինլանդիայի նախագահի հեռախոսազրույցը

Հաջորդը

Հրդեհ Երևանի նորակառույց շենքերից մեկի 20-րդ հարկում

Առնչվող նյութեր
Դիտել

Սերժ Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթին։…
Դիտել

Հանգստյան օրերին ՀՀ տարբեր հատվածներից 40 ահազանգ է եղել խոտածածկի հրդեհման վերաբերյալ

Օգոստոսի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share