Խորվաթիայի անակնկալ պարտությունը և Հայաստանի հավաքականի շանսը

Եվրո-2024-ի շրջանակներում D խմբում, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը, կայացել են որակավորման փուլի 8-րդ տուրի հանդիպումները։ Առաջ անցնելով նշենք, որ անակնկալ արդյունք է գրանցվել խմբի Ուելս Խորվաթիա հանդիպման ընթացքում։ Տանտերերը՝ 2-1 հաշվով առավելության են հասել աշխարհի բրոզե մեդալակիրների նկատմամբ։ Ուելսի հավաքականին հաղթանակ է պարգևել Հարի Ուիլսոնի դուբլը: Խորվաթների միակ գոլը խփել է Մարիո Պաշալիչը:

Նույն խմբում Թուրքիայի հավաքականը տնային խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել Լատվիայի թիմի դարպասը:

Այս հանդիպումներից հետո Թուրքիայի հավաքականը գլխավորում են աղյուսակը 16 միավորով՝ արդեն նվաճելով Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մեկ խաղ քիչ անցկացրած Ուելսի ու Խորվաթիայի հավաքականները 10-ական միավորով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են: Հայաստանի հավաքականը, որը նույնպես 6 հանդիպում է անցկացրել, 7 միավորով 4-րդն է: 7 խաղ անցկացրած Լատվիայի թիմը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականը նորից շանս է ստանում պայքարել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Վճռորոշ են լինելու վերջին երկու տուրի հանդիպումները, որտեղ մեր հավաքականը նոյմեբերի 18-ին տանը կմրցի Ուելսի հավաքականի դեմ և դրսում վերջին խաղը կանցկացնի Խորվաթիայի թիմի հետ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Հաջորդը

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, քանի դեռ Իսրայելը չի ​​հարձակվել նրա վրա

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմուկում հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է, որ Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային…
Դիտել

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված. Արման Թաթոյան

Ադրբեջանի հետ սահմանային հատվածներով ՀՀ տարածքների հաշվին Գեղարքունիքում և Սյունիքում անվտանգության գոտին կամ անվտանգության միջոցառումները կհանգեցնեն ՀՀ սահմանային…
Դիտել

Իրավիճակը երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ․Գարգեին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախը Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share