ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ

Հունվարի 10-ին՝ երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ամփոփիչ քննություններում
ցուցաբերած արդյունքները՝ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։

Ամփոփելով հանդիպումը՝ ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական ծառայության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, անվտանգության կանոններին, պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Հաջորդը

Հիմա ուր են մեր միջազգային իրավունքի բարձրորակ մասնագետները. Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…
Դիտել

Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն գործակցությունը

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ…
Դիտել

Խոշոր հրդեհ Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում. այրվել է 4 բնակելի տուն

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share