«Զվարթնոցի» նախկին պետից պահանջում են բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ:

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ-ն Երևան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել՝ վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար:

ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում և գտնվելով կշռման կետում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու և կշռելու ուղղությամբ և ըստ այդմ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս, ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաև ԻԻՀ երկու քաղաքացիների վարած գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ-ն էլ դրդել է Մ. Թ.-ին՝ խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 23-ին «MAN» բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն բեռների կշռման վերը նշված հենակետն առանց խոչընդոտի անցնելու և իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու, այն է՝ ապօրինի անգործության դիմաց, հիշյալ հենակետի հերթափոխում ընդգրկված ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Ա. Մ.-ին խոստացել է կաշառք տալ:

10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն,  ՃՈ տեսուչ Մ. Հ-ն,  ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն ձերբակալվել են:

Կաշառք ստանալու համար Հ. Բ.-ին և Մ. Հ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ընդհանուր առմամբ՝ հիշյալ քրեական վարույթով ներկայում 11 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն

Հաջորդը

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված ՀՀ 10 պնդումները

Առնչվող նյութեր
Դիտել

Բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի. կա մեկ զոհ

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է…
Դիտել

ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդն անդրադարձել է Արցախի և հայ ռազմագերիների խնդրին

Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին: Ավելի քան 50…
Դիտել

ԵՎՐՈ-2024․ հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Հայտնի են «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի զույգերը։  Շվեյցարիա – ԻտալիաԳերմանիա – ԴանիաԱնգլիա – ՍլովակիաԻսպանիա – ՎրաստանՖրանսիա – ԲելգիաՊորտուգալիա –…
Դիտել

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։ «Սա պետք է մտահոգի նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share