Ադրբեջանի հերթական բեմականացումը

Ադրբեջանցինեջը Արցախի քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները՝ տեսանկարահանել Լաչինի անցակետով անցնելու գործընթացը, հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի մեկնաբանությունը.

2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից: Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր: Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու:

Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին

Հաջորդը

Գիտելիքի վրա հիմնված աշխատանքն առաջընթաց է, կրթություն է, արդյունավետություն ու ստեղծագործական հաճույք. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Շտապօգնության մեքենայի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման…
Դիտել

Հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր. ՊՆ

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:Ադրբեջանական…
Դիտել

Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

Հայաստանում օգոստոսի 1-ից   տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության…
Դիտել

Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը

ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։ Որոշման հիմնավորումների մեջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share