Հարսը հրկիզել է խոտի դեզն ու հավանոցը

Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը:

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ 21-ամյա հարսը: Պարզվել է նաև, որ նա հունվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, դյուրավառ նյութով փորձել էր հրկիզել տանը կից հավանոցը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը պարգևատրել է հայազգի դատապարտյալին

Հաջորդը

Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռոսկոմնադզորը սահմանափակել է մուտքը «Ազատություն» ռադիոկայանի և BBC-ի ռուսական ծառայության կայքեր

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ «Ազատություն» ռադիոկայանի (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված որպես օտարերկրյա լրատվամիջոցների գործակալ) և BBC-ի կայքերի հասանելիությունը սահմանափակ է, BBC-ի…
Դիտել

Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից ունի ուրույն կարեւորություն․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին իր եւ…
Դիտել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց «Ռոմա»-ին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Անգլիայում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իտալական «Ռոմա»-ին հաղթեց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share