Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Վահան Կոստանյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի խորացումը և ամրապնդումը: Այս առնչությամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու անհիմն փորձերը:

Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր  մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն». Միրզոյան

Հաջորդը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ դիմել է միջազգային հանրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ դիմել է միջազգային հանրությանը։ «Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք…
Դիտել

Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը. Նեդ Փրայս

Ամենօրյա ճապազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ, որ…
Դիտել

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի փոխանցած առաջարկներին

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share