Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի։ Նա «Ֆյեսբուքում» գրել է․

«ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:

Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի:

Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»,-գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքվից երեք ռազմագերի վերադարձել է Երեւան

Հաջորդը

ՉԼ․Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը եզրափակիչում է

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում գործարկվեց մոտոպարեկայինը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.  «Տասնամյակների ընդմիջումից հետո Երևանում երթևեկության անվտանգության…
Դիտել

Երևանում հիշատակի տուրք է մատուցվել 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․ Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին։ Սեպտեմբերի 11-ի զոհերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share