Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով:

Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:

Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ

Հաջորդը

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվեց

Առնչվող նյութեր
Դիտել

«Անհավանական չեմ համարում». ՔՊ պատգամավորը՝ Զելենսկու հնարավոր այցի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։ Թունյանն ասել է,…
Դիտել

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share