Մեկնարկել է ամառային զորակոչը

2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության
նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր
Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական
հավաքակայան:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և
զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ:

Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին
ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից
յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էբրահիմ Ռայիսիի հետ

Հաջորդը

ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ուսումնական կենտրոն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, քրեական գործի շրջանակներում կալանավորված Արմեն Աշոտյանը։…
Դիտել

Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի…
Դիտել

Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել.ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share