Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 2-ին:

Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

Մայր Աթոռը Սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել․ Բլինքեն

Հաջորդը

Սամվել Բաբայանն արձագանքել է ԼՂ նախկին դատախազին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու քանի չի ստանալու վճռական ու կործանիչ հակահարված․ Շիրինյան

Ադրբեջան կեղծ/կվազի պետությունը ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի նրա զինված ուժերը չեն ստանալու ՀՀ ԶՈՒ կողմից…
Դիտել

Թուրքիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի պայթյունի տուժածներին

Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի զոհերի հարազատներին և բարեկամներին։ «Խորը ցավով ենք հայտնում, որ սեպտեմբերի 25-ին…
Դիտել

Շնորհակալություն հայտնեք Լավրովին, որ ասել է 7 շրջան, ոչ թե 12․ Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար…
Դիտել

Մեծ պատիվ է հանդիպել Արարատ Միրզոյանին. Տիխանովսկայա

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան X-ի իր էջում գրառում է արել Վիլնյուսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share