Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման արդյուքները։ Բլինքենը մասնավորապես, նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի հարմարվել 21-րդ դարի մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ լինի դա ռուսական ագրեսիան, Չինաստանի հարկադրանքը, կիբերտարածության մարտահրավերները, թե ահաբեկչությունը։ Նա նշել է, որ կենտրոնացել են Ուկրաինային ՆԱՏՕ-ի մշտական աջակցության և հանձնառության ուղղությամբ։

«Ոմանք հարց են տալիս՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պետք է շարունակեն կանգնել Ուկրաինայի կողքին, երբ մենք մտնում ենք Պուտինի դաժանության երկրորդ ձմեռը: Բայց այսօր այստեղ ՆԱՏՕ-ում պատասխանը պարզ է և անսասան՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է Բլինքենը։ «Հիմա մեր հակառակորդները մի կողմ չեն կանգնում։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը, որոնք մենք տեսանք Կիևի վրա պատմության ամենամեծ հարձակման ժամանակ, արտադրվել և մատակարարվել են Իրանի կողմից: Հյուսիսային Կորեան զգալի սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Եվ կրկին, ես սա լսեցի սեղանի շուրջ բոլորից: Եվ մենք պետք է միանշանակ ուղերձ հղենք՝ ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել։ Դա սեղանի շուրջ յուրաքանչյուր դաշնակցի շահն է»,- նշել է նա։

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ այդ պատճառով էլ արագացնում են ջանքերը՝ հնարավորություն տալու Ուկրաինային ամուր կանգնել իր ոտքերի վրա՝ ռազմական, տնտեսական, ժողովրդավարական առումներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավ հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Առնչվող նյութեր
Դիտել

Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան

«Հուսահատությունը մեղք է՝ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և մնում է արդիական։ Շնորհակալ եմ, գնանք յուրաքանչյուրս մեր գործին»,-…
Դիտել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share