Բագրատունյաց պողոտայում բախվել է չորս մեքենա

Նոյեմբերի 5-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Շ. Բ.), «Ford», «Chevrolet» (վարորդ՝ Մ. Բ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ. Բ.-ն (ծնված 1995 թ.) և Հ. Ս.-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բլինքենը ժամանել է Թուրքիա

Հաջորդը

Երկու զոհ և վիրավորներ Սևան–Մարտունի-Գետափ ճանապարհին

Առնչվող նյութեր
Դիտել

Ողբերգություն կրկեսային շղարշով

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում «կրկեսային» իրադարձություններ, որոնք ուղղակի համընկնում են Հայաստանի սահմանին տեղի ունեցող…
Դիտել

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին:…
Դիտել

0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share