Ողբերգություն կրկեսային շղարշով

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում «կրկեսային» իրադարձություններ, որոնք ուղղակի համընկնում են Հայաստանի սահմանին տեղի ունեցող կարևոր ու անչափ մեծ իրադարձությունների հետ։

Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը առաջացել է Հայաստանի տարածքում։ Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիներն առանց լուրջ դիմադրության ներթափանցում են Հայաստանի տարածք, ինչպես նաև առաջին դեպքը չէ, երբ այդ իրադարձություններից առաջ կամ հետո՝ Հայաստանի խորհրդարանում, կամ դրանից դուրս, բեմադրվում է իշխանություն-ընդդիմություն կրկեսային ներկայացում։ Ինչպես դա տեղի ունեցավ նաև այսօր։

Հանրությունն ու լրատվական դաշտը մոռացավ երեկ սահմանին տեղի ունեցած իրադարձությունը և պատգամավորների թեթև ձեռքով, կամ գուցե նաև շողացող առարկայով, բոլորի ուշադրությունը սևեռվեց իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների ծեծկռտուքին, որը ինչպես միշտ ուղեկցվեց ծիծաղաշարժ պատումներով։ Խփեցին իրար, հետո թաքնվեցին զուգարանում։ Եվ այս ամբողջ կրկեսի մեջ հանրությունը չի նկատում, թե ինչպես է թշնամին հերթական կտորը վերցնում մեր տարածքից։

Ընդհանրապես վերջին տարիներին բավական հաջողված բեմադրության ականտես է դառնում մեր հանրությունը։

Ինչպես ժամանակին ասել էր դասականը՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Գուցե հայրենիքը կրկեսի չի վերածվել, բայց կրկեսի են վերածվել այդ Հայրենիքի ճակատագիրը տնօրինողները, որոնք հստակ գիտեն թե երբ է պետք ժանգլյորություն անել և հանդիսատեսին պահել։    

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել․ Արթուր Հովհաննիսյան

Հաջորդը

Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը

Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր երկրի այդ որոշումը համարում է հայկական…
Դիտել

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը աղետալի հետեւանքների է հանգեցնելու. ՄԱԿ

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում…
Դիտել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share