ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը

Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր երկրի այդ որոշումը համարում է հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցության ավելացման կարևոր երաշխիք։

«Սա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Քանի որ կայունություն ու անվտանգություն ապահովող կանոնները ենթարկվում են մարտահրավերների, Կանադան կաշխատի հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»,-նշել է Կանադայի ԱԳ նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը։ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,-նշել է նախարար Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր (տեսանյութ)

Հաջորդը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Առնչվող նյութեր
Դիտել

COVID 19. Մեկ օրում 317 նոր դեպք

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք,…
Դիտել

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանի ուղերձը Սահմանադրության օրվա առիթով։ «Սիրելի´ հայրենակիցներ, Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share