ՃՏՊ Երևան-Մարգարա ավտոճանապարհին. կա զոհ

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհին կայանած  բեռնատարի քարշակին. վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ Հ.Կ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդիկ ձեր քաղաքական տհասությունը հիմնավորելու «расходный материал» էին, հա՞.Վահրամ Աթանեսյան

Էդ հարցազրույցը կազմակերպելու ուրիշ օր չէի՞ք գտել, որ բերել-հարմարեցրել եք սեպտեմբերի 19-ին զոհվածների քառասունքին: Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հարցազրույցին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share