Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը աղետալի հետեւանքների է հանգեցնելու. ՄԱԿ

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում աղետի մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին: Մայիսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Մարտին Գրիֆիտսը նախազգուշացրել է, որ հազարավոր մարդիկ կանգնած են իրենց տներից, սննդից եւ անվտանգ ջրից զրկվելու վտանգի առաջ: Հազարավոր մարդիկ են տարհանվել հեղեղված բնակավայրերից: Կան մտավախություններ, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ: 

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն իր հերթին լուրջ անհանգստություն է հայտնել հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման կապակցությամբ։ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցյունն էլ Անվտանգության խորհրդի նիստում զգուշացրել է, որ ջրամբարը շարունակում է նվազել, ինչը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ անհնար կլինի շարունակել ջուր մղել ատոմակայանի համար։

Պայթեցման հետեւանքով անհետ կորած է համարվում առնվազն յոթ մարդ, Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտորյա Լիտվինովան ավելի վաղ հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու՝ 17 հազարը Դնեպր գետի արեւմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, ինչպես նաեւ 25 հազար մարդու՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող արեւելյան հատվածներից:

Կախովկայի ջրամբարը ջուր է մատակարարում ագարակատերերին եւ բնակիչներին, ինչպես նաեւ ապահովում Զապորոժիեի ատոմակայանի ավազանի հովացման աշխատանքը: Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունը տեղեկացրել է, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքը կհասնի իր գագաթնակետին, իսկ դրանից 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի: Ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ Maxar Technologies-ը հրապարակել է Խերսոնի շրջանի նոր արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ավերածությունների մասշտաբները. ավելի քան 2500 քառակուսի կիլոմետր Նովա Կախովկայի եւ Դնեպրի ծովածոցի միջեւ Խերսոնից հարավ-արեւմուտք։ Ամբարտակն ու հիդրոէլեկտրակայանը գրեթե հիմնովին ավերվել են, մնացել են մի քանի կառույցներ։ Նախնական տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հայտնի են նաեւ հավանական ներգրավվածների անունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրդողանը զանգահարել է Պուտինին

Հաջորդը

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 50,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 168 մլն դրամ ընդհանուր հետվճար. նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին…
Դիտել

Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է անվանել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share