Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է անվանել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը: Նման դիրքորոշում նրանք հայտնել են հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ալիևն այդ որոշումը որակել է որպես «պատմական սխալ» և այն անընդունելի է համարում:

«Ալիևը նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում համագործակցության հաստատման միտումներին», – նշել է մամուլի ծառայությունը:

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջն աջակցության համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և դրան ի պատասխան համատեղ քայլերը, հայտնում է NTV-ն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ կապերը զարգացնելու պատրաստակամության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Կբացվի՝ նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքի նախաձեռնությամբ, նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում…
Դիտել

ԼՂ-ի հակամարտությունը դեռ սպասում է իր վերջնական լուծմանը. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության…
Դիտել

Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են. Արման Թաթոյան

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այս մասին նշել է նախկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share