ՌԴ-ն զինուժը դուրս է բերում Խերսոնից

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից։ Մոսկվան այն օկուպացրել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ բռնակցել հանրաքվեով:

Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները, ինչի հետ Շոյգուն համաձայնել է։

Սուրովիկինն առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով և առաջարկել տեղակայվել մյուս ուղղություններում, ինչը գործնականում նշանակում է հանձնել Խերսոնը:

Երկու բարձրաստիճան զինծառայողների զրույցի այդ հատվածը, ինչպես գրում է ՀԺ֊ն՝ ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ երկրների ղեկավարների երևանյան գագաթաժողովի հարցը

Հաջորդը

Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք…
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վրաստանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share