Բազմամարդ Չարբախն առանց տրանսպորտի

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի տրանսպորտի խնդիրը կա և մնում է գերակա։ 2022 թվականի սկզբին շահագործումից հանվեցին 67, 41, 65 երթուղիների տրանսպորտային միջոցները և դրանց փոխարեն առ այսօր ոչ մի տրանսպորտ չի շահագործվում։

Մարդիկ իրար «գրկած», կամ շատ մոտ կանգնած են օգտվում տրանսպորտից։ Սարսափելին էլ այն է, որ կան տրանսպորտային միջոցներ, որոնք արդեն բազմամարդ են և պարզապես չեն կանգնում կանգառներում, և մարդիկ ստիպված 10-25 րոպե սպասում են նույն տրանսպորտին, որպեսզի չուշանան աշխատանքից, դասից և այլն։

Ի պատասխան նամակներին Երևանի քաղաքապետարանը անտրամաբանական պատասխան է տալիս՝ «Տրանսպորտային ոլորտի բարեփոխումները հնարավոր է իրականացնել միայն աստիճանաբար: Վստահեցնում ենք, որ շուտով փոփոխությունները տեսանելի կլինեն բոլորին՝ նաև Ձեզ»:

Ինչպես նկատում ենք պատասխանից՝ պարզ, չհուսադրող և անգիր արած տեքստեր են հղված հարցին, որն արդեն երկու անգամ ստանում է նույն պատասխանը։

Չի լինի չանդրադառնալ նաև Չարբախի մետրոյի անմխիթար վիճակին։ Վագոններում ավելի ցուրտ է քան՝ դրսում, սովորաբար 6 րոպե մետրոյին ապասելու փոխարեն ուղևորները սպասում են 8-10 րոպե։

Այս հիմնախնդրի շուրջ պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն, քանի որ բազմամարդ տրանսպորտում և մետրոյում շատ վտանգավոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնցից մեկն էլ գրպանահատությունն է։

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ մի արձագանք չտալ այս գերակա հիմնախնդրին, այն դեպքում, երբ Չարբախ համայնքում ապրում է 6000-ից ավելի մարդ, որոնցից գրեթե 85%-ը չունի ավտմեքենա և երթևեկում է տրանսպորտով։

Մինչ Երևանի քաղաքապետարանը  մտածում է համայնքին տրանսպորտ տրամադրել թե ոչ՝տեղի բնակիչները շարունակում են երթևեկել մի քանի տրանսպորտով, տեղ հասնելու համար փոխելով դրանք։

Այնուամենայնիվ, հույս ունենք, որ  խնդիրը վերջապես կլուծվի և վերջապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կհասկանա, որ ոչ բոլորն ունեն ավտոմեքենա և ամեն օր տաքսի ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Հեղինակ՝ Անժելա Սեդրակյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիդերլանդները արտաքսում է ռուս դիվանագետներին՝ մեղադրելով լրտեսության համար

Հաջորդը

Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազության արձագանքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ափսոսանք է հայտնում առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու…
Դիտել

Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին…
Դիտել

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ Այս մասին գրում է News IADN-ը: «Hal…
Դիտել

ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել սադրանքներ թույլ չտալու համար. ՊՆ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share