Գլխավոր դատախազության արձագանքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ափսոսանք է հայտնում առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ:

Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:

ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում հիմնահարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները՝ պետության քրեական քաղաքականության կանխարգելիչ ֆունկցիայի շրջանակներում  հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստության, անխուսափելիության վերաբերյալ դասագրքային ճշմարտությունների խորապատկերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում

Հաջորդը

Բայդենն ասել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները մարմնավորում են ծայրահեղականություն, որը սպառնում է Միացյալ Նահանգների հիմքերին

Առնչվող նյութեր
Դիտել

Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը զենք գնի այլ երկրներից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է…
Դիտել

ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը ամփոփիչ հաղորդագրություն է տարածել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝  Հայաստան…
Դիտել

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share