Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին։

Լավրովը նմանատիպ հայտարարություններ արել էր նախկինում նույնպես։ Սակայն Լավրովի այսօրվա հայտարարությունը 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի դավաճանական քայլի խոստովանություն էր։ Սերգեյ Լավրովն իր այս հայտարարությամբ ամրագրեց այն փաստը, որը թերևս շատերը գիտեին և տեսնում էին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի ԱԳ նախարարը փաստորեն պատասխանեց այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չէր շտապում կանգնեցնել 44 օրյա պատերազմը։

Սերգեյ Լավրովն ու Կրեմլի «նայողը»՝ սպասում էին, որպեսզի Ադրբեջանն ազատագրի իրեն պատկանող հողերը։ Սպասում էին, երբ ադրբեջանական ագրեսիայի զոհ էին դառնում իրենց դաշնակից երկրի հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձինք, ծերեր, կանայք և երեխաներ, սպասում էին, երբ ավերվում էին հայկական գյուղերն ու քաղաքները։ Լավրովենք սպասում էին, որովհետև Ադրբեջանի հետ ճանապարհ էին հարթում Ուկրաինական պատերազմի համար։

Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ դարերի պատմություն ունի և այդ վերաբերմունքը ոչ թե բարեկամական է, ինչպես տաիներ շարունակ սովորեցրել են մեզ դպրոցներում, այլ դավաճանական։

Լավրովի այսօրվա խոսքերում նորություն թերևս չկար։ Ինչպես նորություն չէ այն, որ Հայաստանի հանդեպ ռուսական հերթական դավաճանական քայլի խոստովանությունը վստահվել էր հայկական ծագումով ռուսաստանցի դիվանագետին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ

Հաջորդը

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Առնչվող նյութեր
Դիտել

Մուշեղ Շուշանյանի կողմից բռնության կոչեր հնչեցնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Մ․Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացնքերով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու…
Դիտել

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share