Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։

Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

Հաջորդը

Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նախարարաը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով…
Դիտել

ԼՂ նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի…
Դիտել

Նոր Հայաստան՝ ռուս-թուրքական սեպ, արևելք-արևմուտք բուֆեր

Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, 2020 թվականի դառը պարտությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում, Ռուսաստանի անպատասխանատու պահվածքը, ինչպես…
Դիտել

Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում

Հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում․ «Առաջարկում եմ Ռուբենին` հաջորդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share