Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ մայիսի 5-ին Երևանի ակումբներից մեկում առերևույթ խմբակային խուլիգանության և ինքնիրավչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2024 թ․ մայիսի 5-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը երեկոյան Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը) և 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժիրայր Ոսկանյանը ճանաչվել է տուժող։

Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Հաջորդը

Անհրաժեշտ է ժողովրդական պոռթկում, որպեսզի ընդդիմությունը մանդատները վայր դնի․ Արթուր Խաչատրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պեսկովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու լուրին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Զորավարժությունները, այսպես ասենք, զգոնություն են առաջացնում,…
Դիտել

Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին…
Դիտել

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին և հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ…
Դիտել

Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի  տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել: «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share