Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ԱՄՆ օգնությունը հասցեական է։

«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ- ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունների միջև վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Հարգելի պարոն Սինգլթոն, վստահ եղեք, որ Ձեր Կառավարության բարյացակամ օգնությունը լիովին հասցեական է և մեկ անգամ ևս իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ, հանձինս Ամերիկայի Կառավարությանը, ինչպես նաև մեր ԱՄՆ գործընկերներին՝ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նախարարը։

Մոտ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով և կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողը հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել

Հաջորդը

Ավարտվել է Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը

Առնչվող նյութեր

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից այն լռեցվել է

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ…
Դիտել

Իրանը թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ ԻԻՀ գլխավոր դատախազ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Այս…
Դիտել

Կաթնամթերքի արտահանման ռուսական արգելքի հետևանքները

Ապրիլի 5-ից Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումը դադարեցվել է։ Մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share