Այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանը․ Փաշինյան

«Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ գործում են Վեհափառ Հայրապետի օրհնությամբ։ 

«Հարաբերությունների նման ճգնաժամի պարագայում Գարեգին Բ-ն որքանո՞վ կարող է ներկայացնել հայ ժողովրդին կամ սպասարկել նրա հոգևոր շահերը և իրադրության նմա զարգացման պարագայում պե՞տք է կրի պատասխանատվություն»,- նշել է վարչապետը:

«Թե ինչ տեղի կունենա, ես այդ հարցերը չեմ մեկնաբանի, որովհետև ի վերջո Հայ առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, և այդ շարժման նպատակը՝ ինչպես իրենք են ձևակերպում նախորդ իշխանությանը իշխանության բերելն է: Այս սցենարը ներկայացվել էր դեռևս 2021 թվականի ընտրություններից հետո՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն: Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող շարժումը, այսինքն՝ ինչ է նշանակում օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվության, նույնիսկ հանձնարարության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, և դա ապացուցված փաստ է»,- նշեց վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհրաժեշտ է ժողովրդական պոռթկում, որպեսզի ընդդիմությունը մանդատները վայր դնի․ Արթուր Խաչատրյան

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոկսվա

Առնչվող նյութեր
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%

ՀՀ Էկոնոմիկայի նախարարոսւթյունը հրապարակել է 2022թ․ դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար–դեկտեմբերը 2021թ․ հունվար– դեկտեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության…
Դիտել

Հայաստանում բնակչության թվաքանակը 2001թ-ից 2022թ-ը նվազել է 8.7%-ով

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) հրապարակել է Հայաստանի 10 խոշոր քաղաքներում բնակչության թվի ցուցանիշենրը 2001-ից 2022թթ. կտրվածքով։ Հայաստանում…
Դիտել

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր.Գարեգին.Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ. Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ

Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share